Բավ է պառակտվել
24-09-2014 09:39

Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 3245 հազարի. ՄԱԿ

Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության զոհերի թիվը հասել  է 3245 հազարի՝ ներառյալ մալայզիական ավիաաղետի զոհերին: Այս մասին գրում է  РИА Новост-ին՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչին: Ելույթ ունենալով Ժնևում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի նիստում՝ Շիմոնովիչը հայտնել է, որ վերջին գնահատականներով՝ ապրիլից ի վեր հակամարտության հետևանքով զոհվել է 3245 մարդ: Ավելի վաղ Շիմոնովիչը հայտարարել էր, որ զոհվել է 3 հազար մարդ՝ այդ թվում ներառելով ինչպես խաղաղ բնակիչներին, այնպես էլ ռազմական գործողությունների երկու կողմերի մասնակիցներին: