Բավ է պառակտվել
22-02-2014 12:03

Կիևում բախումների սկսվելուց ի վեր բժիշկների օգնությանն է դիմել 603 մարդ

ՈւկրաինայիԱռողջապահության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ Ուկրաինայում փետրվարի 18-22-ը անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 603-ի: «Անցած օրվա ընթացքում (փետրվարի 21-ի 6:00-ից փետրվարի 22-ի 6:00-ն) բժիշկների օգնությանն է դիմել 26 մարդ, 21-ը հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քաղաքում բախումների սկսվելու պահից ի վեր բժիշկների օգնությանն է դիմել 603 մարդ, 390-ը հոսպիտալացվել են: Զոհերի թիվը Կիևի կոնտրոնում վերջին բախումներից սկսած նույնն է մնում՝ 77 մարդ: