08-09-2014 17:26

Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է. ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ում հայտարարել են, թե Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, գրում է gazeta.ru-ն:
«Ընդհանուր առմամբ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, սակայն շարունակում է անկայուն մնալ»,- հայտնել է ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Տոմաս Գրեմինգերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր անջատողականների կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին: Հայտարարվել էր, որ անջատողականները վերջին օրերին խախտել են կրակի դադարեցման ռեժիմը հինգ անգամ՝ կրակելով Ստորին Կրինկա, Ժդանովկա, Զոլոտոյե, Պեսկի և Ֆաշյովկա գյուղերի վրա:
Սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում Կիևի, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ներկայացուցիչները ստորագրել են Ուկրաինայում կրակի դադարեցման ռեժիմի մասին արձանագրություն: