Բավ է պառակտվել
08-04-2014 15:04

Գերագույն ռադայի նիստն ընդհատվել է պատգամավորների կռվի պատճառով (տեսանյութ)

Ուկրաինայի Գերագույն ռադայում խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև քաշքշուկ է սկսվել: Միջադեպը կատարվել է կոմունիստների առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի ելույթից հետո, ով նոր իշխանություններին մեղադրել է երկրի արևելքում իրավիճակի սրացման համար: Գերագույն ռադայի ամբիոնից ելույթ ունենալով՝ Սիմոնենկոն հայտարարել է, որ իշխանության եկած ազգայնականները ամեն ինչ անում են մարդկանց վախեցնելու համար: «Ռադա» հեռուստաալիքը ժամանակավորապես ընդհատել է ուղիղ հեռարձակումը: Մանրամասները տեսանյութում.