Բավ է պառակտվել
21-02-2014 15:32

Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններ են սպասվում

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ նախաձեռնել է արտահերթ նախագահական ընտրություններ: Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունը տեղադրված է նախագահական կայքում: Հայտարարության մեջ ասվում է.

՛՛Ես հայտարարում եմ, որ նախաձեռնում եմ արտահերթ նախագահական ընտրություններ: Ես նախաձեռնում եմ նաև 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ՝ խորհրդարանական հանրապետության ուղղությամբ լիազորությունների վերաբաշխմամբ, կոչ եմ անում վստահել կառավարության ձևավորման գործընթացին՛՛,- նշել է Յանուկովիչը:
Այս ողբերգական օրերին, երբ Ուկրաինան նման ծանր կորուստներ է կրել, երբ մարդիկ են մահացել բարիկադների երկու կողմերում, իմ պարտքն եմ համարում զոհերի լուսավոր հիշատակի առաջ հայտարարել՝ մարդկային կյանքից ավելի կարևոր բան չկա»՛՛- ասվում է հայտարարության մեջ: