Բավ է պառակտվել
19-08-2014 14:41

Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմ է.Տուրչինով

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինով հայտարարել է, որ Կիևն ունի Արևմուտքի ռազմական օգնության կարիքը, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը:  Այս մասին նա հայտարարել է Լիտվայում Բալթյան և Հյուսիսային երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը, որին նա ներկա է եղել հյուրի կարգավիճակով:  Տուրչինովն ասել է նաև, որ եկել է ժամանակը, երբ Ուկրաինային հարկավոր է ոչ միայն բարոյական, այլև ռազմական օգնություն:  Ուկրաինայում տեղի ունեցողը նա որակել է «լայնամասշտաբ պատերազմ», որում ներգրավված են ահաբեկիչներ ու դիվերսանտներ: Նա դա գնահատել է պատերազմ նաև ՆԱՏՕ-ի և Եվրոպայի դեմ: Տուրչինովը նորից դիմել է Արևմուտքին՝ խնդրելով ժամանակակից սպառազինություն, ավիացիոն, հակաօդային պաշտպանության տեխնիկա: