Բավ է պառակտվել
12-12-2014 08:51

Ուկրաինայում իսկական զինադադար է. Պորոշենկո

Ավստրալիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրում իսկական զինադադար է: Ըստ Պորոշենկոյի, որի խոսքերն է մեջբերում ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով AFP-ն, «սրանք առաջին 24 ժամերն են վերջին յոթ ամիսներին, երբ Ուկրաինայում չի սպանվել կամ վիրավորվել ոչ մի ուկրաինացի զինվորական»: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնբասում իրավիճակի վերաբերյալ ժողով էր անցկացրել ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ, որի ժամանակ նշվել էր, որ «Լռության օրը» պետք է սկսվի դեկտեմբերի 9-ին: