Բավ է պառակտվել
24-01-2014 16:11

Ուկրաինայում, հայերի միությունը հետևելու է Սերգեյ Նիգոյանի մահվան մասին գործի ընթացքին

 Ուկրաինայի հայերի միությունը հետագայում եւս հետեւելու է Սերգեյ Նիգոյանի մահվան մասին գործի ընթացքին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ, ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը՝մեկնաբանելով երկրի ՆԳՆ կողմից հրապարակած փորձագիտական տվյալները, հաղորդում է  AnalitikaUA.net-ը:

Նա  կոչ է արել լրատվամիջոցներին օգտվել պաշտոնական տվյալներից՝ հայկական համայնքի գործունեության մասին հավաստի տեղեկություններ ներկայացնելու եւ ապատեղեկատվությունից խուսափելու: Ուկրաինայի հայերի միության ամբողջ գործունեությունը լայնորեն ներկայացված է կազմակերպության կայքում ու միության կողմից թողարկվող տպագիր մամուլում:

Հիշեցնենք, որ  Ուկրաինայի հայերի միության նախագահ, ազգային պատգամավոր Վիլեն Շատվորյանը կոչ էր արել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին չենթարկվել սադրանքներին ու չմասնակցել ապօրինի միջոցառումների: