Բավ է պառակտվել
01-05-2014 11:43

Այսօրվանից ուկրաինացիների համար գրեթե կրկնակի գազի գինը կթանկանա

Այսօրվանից  Ուկրաինայի բնակչության համար գազի սակագինը կաճի մոտավորապես 40 տոկոսով, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այսպիսին է Ուկրաինայի կառավարության որոշումը, որը պայմանավորված է Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով՝ կապված գազի գները տնտեսապես հիմնավորված մակարդակի բերելու հետ: Կառավարությունը հույս ունի այդ մակարդակին հասնել առաջիկա երեք տարվա ընթացքում, փուլ առ փուլ բարձրացնելով գազի գինը: Այն կաճի տարեկան մեկ անգամ՝ 2015-ի մայիսի 1-ին այն կաճի ևս 40 տոկոսով, իսկ 2016-ի և 2017-ի մայիսի 1-ին՝ 20-ական տոկոսով: