22-03-2014 10:43

24 ժամվա ընթացքում Ուկրաինա կժամանեն ԵԱՀԿ դիտորդնեռը

24 ժամվա ընթացքում Ուկրաինա կժամանեն ԵԱՀԿ դիտորդական առաքելության իրականացնող խումբը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Առաքելության մանդատը նախատեսում է դրա տեղակայումը ողջ Ուկրաինայի տարածքում:
Դիտորդների գրասենյակները կաշխատեն Խերսոնում, Օդեսայում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Խարկովում, Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Չերնովցիում, Լուգանսկում և Կիևում: Ղրիմ դիտորդները չեն պատրաստվում մեկնել:
ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկխալտերի խոսքերով՝ առաքելության թիվը նախնական փուլում կկազմի 100 մարդ, այնուհետև այն կարող է աճել մինչև 500 մարդ: Մանդատի գործողության ժամկետը կազմում է վեց ամիս: Առաքելությունը մտադիր է տեղեկություն հավաքել անվտանգության ոլորտում իրավիճակի մասին, բացահայտել ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների խախտումներ և հետևել մարդու իրավունքների ոլորտում իրավիճակին:
ԱՄՆ իշխանությունները նշում են, որ ԵԱՀԿ առաքելությունն իրավունք ունի այցելել նաև Ղրիմ: Սակայն ինչպես հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը, կազմակերպությունը նման մանդատ չունի, քանի որ Ղրիմն ուրբաթ օրվանից պաշտոնապես Ռուսաստանի մաս է կազմում: