Բավ է պառակտվել
08-09-2014 15:24

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում զոհվածների թիվը գերազանցել է 3 հազարը

Մարդու իրավունքների ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված հակամարտության հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 3 հազարը, ներառյալ՝ մալայզիական ինքնաթիռի աղետի զոհերը, գրում է , BBC-ի ռուսական ծառայությունը: Վիեննայում կայացած ԵԱՀԿ արտահերթ նիստում հանդես գալով ՝ Շիմոնովիչը հաղորդել է, որ ապրիլից սկսած, հակամարտության ընթացքում զոհվածների թվաքանակի վերջին գնահատականը կազմում է 2729 մարդ:
Սակայն եթե ներառենք նաև հուլիսի 17-ին կործանված ինքնաթիռի ուղեւորներին, ընդհանուր թվաքանակն արդեն հատել է 3000-ի շեմը: Օգոստոսի 29-ին Շիմոնովիչի հրապարակել էր 2593 թիվը՝ վերջինիս մեջ ներառելով ինչպես խաղաղ բնակչներին, այնպես էլ երկու կողմերի ռազմական գործողությունների մասնակիցներին: