Բավ է պառակտվել
28-01-2014 13:48

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

 RBC-ն` վկայակոչելով ուկրաինահայ պատգամավոր Արսեն Ավագովի գրառումը Facebook սոցիալական կայքում, նշում է, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել: Ավագովը ընդդիմադիր Հայրենիք կուսակցությունից է: Նման հաղորդագրություն է թողել նաև մեկ այլ պատգամավոր` Օլեգ Լյաշկոն: ՌԻԱ Նովոստին նույն առիթով հայտնում է, որ տեղեկությունը հաստատվում է նախարարների կաբինետի կայքի հայտարարությամբ: Այս պահին Կիևում ընթանում է Ռադայի նիստը, որը ԶԼՄ-ները բախտորոշ են անվանում Ուկրաինայի համար: