Բավ է պառակտվել
03-09-2014 09:05

Պենտագոնը պնդում է, թե Ուկրաինայի սահմանին մոտ 10 000 ռուս զինվորական է գտնվում

Պենտագոնը վստահեցնում է, որ Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված է մոտ 10 000 ռուս զինծառայող: Այս թվերը ներկայացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ջոն Կիրբին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ն շարունակում է նկատել ռուս զինծառայողներ Ուկրաինայի հետ սահմանի հյուսիսային մասում։ Ես չեմ կարող ստույգ թիվ նշել, սակայն խոսքը մոտ 10 000 մարդու մասին է»,- ասել է Կիրբին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպը չի հաստատում ռուսական զորքերի մուտքը Ուկրաինայի տարածք։
«Ես կարծում եմ, չկա ոչ մի նորություն, որը կարող է հաստատել ԱՄՆ-ն»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ խոսելով Կիևի այն հայտարարությունների մասին, համաձայն որոնց՝ Ուկրաինայի տարածքում պատերազմում են ռուսական զորքերը։