18-02-2014 10:16

Ուկրաինայում առկա վիճակը կհանգեցնի ՛՛Սառը պատերազմի՞՛՛, քաղաքացիական պատերազմի՞, թե՞ երկրի բաժանմանը

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայի ճգնաժամը բացասական հետևանքներ է ունենալու Եվրոպայի ու դրա սահմաններից դուրս տարածքների համար: Ըստ պարբերականների, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, հարկավոր է անաչառորեն այն լուծել և՛ դիվանագիտորեն և՛ քաղաքական միջոցներով:
Վերլուծություններում նշվում է, որ Ռուսաստանի հետ Արևմուտքի առճակատումը Ուկրաինայի պատճառով, օգտակար նպատակների չի ծառայելու, այն կհանգեցի ՛՛սառը պատերազմի՛՛ ժամանակ եղած լարվածության վերածնմանը:
Վատագույն դեպքում Ուկրաինայի ճգնաժամը կբերի քաղաքացիական պատերազմի: Եթե պատերազմը սկսվի, հնարավոր կդառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջամտությունը:Մյուս սցենարը ենթադրում է բաժանում: Հարցն այն է, թե կարող է արդյոք բաժանումը լինել խաղաղ, ինչպես նախկին Չեխոսլովակիայի դեպքում, այս կարծիքին են որոշ մասնագետներ:
Երրորդ տարբերակը ենթադրում է էական փոխզիջումներ, որը կթարմացներ Ուկրաինայի Սահմանադրությունը նոր դաշնային կառուցվածքի շրջանակներում շրջաններին ավելի մեծ ինքնավարություն տալու համար: Այդ դեպքում՝ լարվածությունը կարող է թուլանալ արևելյան շրջաններին` Ռուսաստանի հետ, իսկ արևմտյաններին՝ ԵՄ-ի հետ ավելի շատ տնտեսական կապեր տրամադրելու ճանապարհով: