Բավ է պառակտվել
06-06-2014 10:38

Ուկրաինայի նախագահը մտադիր է 3 ամսում կարգավորել ճգնաժամը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորել 3 ամսվա ընթացքում, տեղեկացնում է Газета-ն:
«Մեր նպատակն է մինչ հունիսի 7-ը՝ երդմնակալության օրը, հասցնել ծրագիր կազմել»,-մասնավոր զրույցի ընթացքում ասել է Պորոշենկոն։

Վերջինի խոսքով, իր ծրագիրը ենթադրում է արտահերթ ընտրությունների անցկացում տեղական ինքնակառավարման մարմիններում և ուժի ապակենտրոնացում «լեհական օրինակով»։ Սա նշանակում է, որ տեղի իշխանությունները կստանան իրական իշխանական լիազորություններ, իսկ Ուկրաինան միևնույն ժամանակ կմնա ունիտար պետություն։

Նաև նշվում է, որ նախագահը մտադիր է իր երդմնակալության կապակցությամբ զանգվածային համաներում կատարել։


Աղբյուրը հավելում է, որ իր ծրագրի ներկայացումից հետո Պորոշենկոն կուղևորվի Դոնբաս, որտեղ կառաջարկի խաղաղ ճանապարհով համաձայնության գալ։ Այնուհետև նորընտիր ղեկավարը հստակ քայլեր կձեռնարկի՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ բանակցելու ու այդ երկրներից քաղաքական փոխզիջումներ ստանալու համար։


Газета-ն հիշեցնում է, որ նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվել մայիսի 25-ին։ Արդյունքում ձայների 54.7%-ի շնորհիվ հաղթել էր Պյոտր Պորոշենոն։