Բավ է պառակտվել
20-02-2014 10:34

Ուկրաինայի նախագահը հանդիպել է ընդդիմադիրների հետ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպում է անցկացրել ընդդիմության երեք առաջնորդների՝ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի և Օլեգ Տյագնիբոկի հետ:

«Բատկիվշինա» խմբակցության մամլո ծառայությանը հղումով, ընդդիմության առաջնորդների և նախագահի միջև հանդիպումը տեղի է ունեցել նախագահի վարչակազմի շենքում:

Նախագահի խորհրդական Աննա Գերմանի հաղորդմամբ՝ նախագահի հետ հանդիպմանը հաջորդել է ընդդիմադիրների հանդիպումը ճգնաժամի կարգավորման հարցով կազմավորված աշխատանքային խմբի հետ:

Հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը ընդդիմության առաջնորդների հետ քննարկում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիրը:

Յացենյուկը հանդիպման ավարտին հայտարարել է, որ Յանուկովիչի հետ բանակցություններում հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ. որոշվել է սկսել երկրում կայունություն հաստատելու շուրջ բանակցությունները: Նա նաև ասել է, որ իշխանության՝ Մայդանը ուժով ցրելու որոշումը կասեցված է: