Բավ է պառակտվել
03-03-2014 09:07

Ուկրաինայի նոր նահանգապետերի շարքում միլարդատերներ են

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Դնեպրոպետրովսկի շրջանային պետական վարչության ղեկավար է նշանակել տեղի օլիգարխներից Իգոր Կոլոմոյսկիին, մեկ այլ հրամանով Դոնեցկի նահանգապետ է նշանակել դոնեցկյան օլիգարխ Սերգեյ Տարուտային, հաղորդում է «Censor.net»-ը:
Հարկ է նշել, որ Իգոր Կոլոմոյսկին մի շարք քաղաքագետների կարծիքով Ուկրաինայում ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Նա դիտորդական խորհուրդների անդամ է և ՊրիվատԲանկի, «Մերձկարպատների նավթաքիմիկ» նավթավերամշակող գործարանի, ինչպես նաև Ուկրնավթ նավթարդյունաբերող ընկերության համասեփականատեր, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ: Forbes-ի վարկածով ամենահարուստ ուկրաինացիների վարկանիշային աղյուսակում նա 2.4 մլրդ դոլարով երրորդ հորիզոնականում է:
Սերգեյ Տարուտան ուկրաինացի ձեռներեց է, «ԻՍԴ» կորպորացիայի համասեփականատեր, «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի նախագահ(Դոնեցկ): 2011թ.-ին «Ֆոկուսը» նրան 2.126 մլրդ դոլար ունեցվածքով 9-րդ հորիզոնականում դրեց ամենահարուստ ուկրաինացիների շարքում:
Նշենք նաև, որ Վիննիցի նահանգապետ է նշանակվել Անատոլի Օլիյնիկտ, իսկ Վոլինսկում՝ Գրիգորի Պուստովիտը: Ժիտոմիրյան շրջանային պետական վարչության ղեկավար է նշանակվել Սիդոր Կիզինը:
Անդրկարպատյան շրջանային պետվարչության ղեկավար է նշանակվել Վարելի Լունչենկոբ, Իվանո-Ֆրանկովյան մարզում ՝ Անդրեյ Տրոցենկոն: Կիևի նահանգապետ է նշանակվել Վլադիմիր Շանդրան: Կիրովի նահնանգապետ է նշանակվել Վլադիսլավ Պետիկը: Լուգանսկի նահանգապետն է Միխայիլ Բոլոտսկիխը: