Բավ է պառակտվել
15-04-2014 10:41

Ուկրաինայի Ազգային գվարդիան հերթապահության է անցնում Սլավյանսկում

Ապրիլի 15-ին Ուկրաինայի Ազգային գվարդիայի պահեստային գումարտակը մարտական հերթապահության է անցնում ՛՛Իզյում Սլավյանսկ՛՛ շրջանում, հայտնում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը: Գումարտակի կազմում կա 350 պահեստազորի մարտիկ: Ապրիլի 13-ին` առավոյան 9.00-ին, գումարտակում հավաք էր հայտարարվել, մարտիկներն սկսել էին ժամանել հավաքակայաններ, որտեղ հրահանգավորման էին ենթարկվել եւ ստացել համազգեստ ու զենք: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Նիկոլայ Վելիչկովիչը նախօրին նշել էր, որ գումարտակի հիմնական խնդիրն է դադարեցնել ահաբեկչական երեւույթները, տեղայնացնել անջատողականության օջախները եւ վերահսկել իրավիճակը շրջանում: Հիշեցնենք, որ Ուկրաինայում հակաահաբեկչական հատուկ գործողություն են հյատարարել` երկրում իրավիճակը կարգավորելու նպատակով: Հատուկ ուշադրություն է դարձվում Դոնեցկին, Լուգանսկին եւ Խարկովին: