Բավ է պառակտվել
21-02-2014 10:30

Կիևում անցած երեք օրերի ընթացքում 577 տուժած դիմել է բուժօգնության

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Այսօրվա դրությամբ փետրվարի 18-ից ի վեր Կիևի կենտրոնում կատաղի բախումների արդյունքում բուժօգնության է դիմել արդեն 577 տուժած, նրանցից 369-ին հիվանդանոց են տեղափոխել: Վերջին մեկ օրվա ընթացքում շտապ բուժօգնության համար դիմել է արդեն 132 մարդ, նրանցից 82-ին հիվանդանոց են տեղափոխել, մյուսներին օգնություն է ցուցաբերվում հենց տեղում: Բախումները սկսվելուց ի վեր արդեն 77 մարդ է զոհվել: