06-04-2014 16:46

Ուկրաինան լայնամասշտաբ ռազմական գործողությունների է պատրաստվո՞ւմ

 Ուկրաինայի Պաշտպանույան նախարարությունը որոշում է կայացրել պահուստից հանել ռազմական տեխնիկայի 900 միավոր: Գերատեսչությունից մանրամասնել են, որ խոսքը հետևակի ռազմական մեքենաների, թրթուրային քարշակների, ծանրաքարշակների, ավտոմոբիլային տեխնիկայի նորոգման շարժական արհեստանոցների, ռազմական անձնակազմի փոխադրման և նյութական ռեսուրսների տեղափոխման միջոցների մասին է:
Դրանք տարվում են զորամասեր և զինված ուժերի ստորաբաժանումներ, նախապատրաստվում կոնկրետ հանձնարարություններ կատարելու համար:
Նշվում է, որ վերագործարկման և ստուգման աշխատանքները իրականացնում է Ուկրաինայի զինված ուժերի ավտոմոբիլային տեխնիկայի պահուստի անձնակազմերից մեկը: