Բավ է պառակտվել
06-05-2014 13:21

Ուկրաինայի հարավ - արեւելքը պատրաստցում է հանրաքվե անցկացնել

Սլավյանսկի ինքնապաշտպանության շտաբը հատատել է Կիևում մայիսի 5-ին տեղի ունեցած պատժիչ գործողությունների արդյունքում հինգ զոհվածների մասին տեղեկությունները: Նրանցից երեքը ապստամբներ են, իսկ երկուսը՝ խաղաղ բնակիչներ: Միևնույն ժամանակ շտաբը հերքել է մամուլի կողմից տարածած տեղեկությունները 20 ապստամբների մահվան մասին: Այժմ անհայտ է նաև տաս կորածների ճակատագիրը: Ուկրաինայի ՆԳ-ն նաև հայտնել է զոհերի և վիրավորների մասին: 
Մարդիկ զոհվել են մայիսի 5-ի առավոտյան Սլավյանսկ-Դոնեցկ մայրուղում՝ Սեմյոնովկա գյուղի մոտակայքում ուկրաինացի զինվորականների կողմից սկիզբ առած մարտի արդյունքում: Ուկրաինայի ԶՈՒ-ն չորս զրահամեքենաներից կրակ է արձակել հակառակորդի դիրքերի ուղղությամբ:
Դոնեցկի շենքերը
Ինչպես հայտնել են ականատեսները, մայիսի 5-ին Ուկրաինայի ֆեդերալիզացման կողմնակիցները րավել են Դոնեցկի Բուդյոնվսկի և Պրոլետարսկի շրջանների քաղխորհուրդների շենքերտ: Մայիսի 4-ին պաստամբները նաև գրավել են Դոնեցկի զինվորական դատախազության շենքը: Շուրջ երկու հազար ապստամբ պահանջել են քրեական գործեր հարուցել Ազգային գվարդիայի և Ուկրաինայի Անվտանգության ծառայության դեմ խաղաղ բնակչության նկատմամբ զենք կիրառելու համար:
"Դատախազները փախուստի են դիմել դատախազության շենքից, սակայն ավելի ուշ հերթապահ դատախազը վերադարձել է և հայտարարել, որ համաձայն է քրեական գործեր հարուցել զինվորականների կողմից կատարած հանցագործությունների փաստով", - հաղորդել են ապստամբները:
Հուղարկավորությունը Օդեսսայում
Օդեսսայում մայիսի 6-ին կշարունակվի Կիևից ժամանած ծայրահեղականների կողմից կազմակերպված Արտմիությունների տան շենքում հրդեհի պատճառով մայիսի 2-ին զոհվածների հուղարկավորության արարողությունը: Դատաբժշկական փորձագետները ավարտել են 46 զոհվածներից 37-ի ճանաչումը: Ըստ հրապարակված տվյալների, նրանցից հինգը գնդակահարվել են, ութ զոհվել են բարձրությունից ընկնելու հետևանքով, իսկ 24 զոհվել է այրվածքներից և գազի թունավորման պատճառով:
Զոհերի թվում կա վեց կին, զոհվածների տարիքը տատանվում է 18-ից 62 տարեկան: Գերագույն Րադայի պատգամավոր Օլեգ Ցարյովը և մի շարք այլ քաղաքական գործիչներ կարծում են, որ իշխանությունները դիտավորյալ քչացրել են զոհվածների թիվը՝ վախենալով ժողովրդական խռովություններից, որը ըստ տեղական մամուլի տվյալների կազմում է 116 մարդ:
Իշխանությունները խստացրել են Օդեսսայի ռազմավարական նշանակության օբյեկտների վերահսկումը և հետաձգել են Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպա միջոցառումները: Ռեկտորների խորհուրդը խորհուրդ է տվել բուհերին դասընթացները սկսել մայիսի 12-ից և խստացնել հանրակացարաններում ստուգման ընթացակարգը:
Հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները
Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում մայիսի 11-ին պատրաստվում են հանրաքվե անցկացնել: Բնակիչները պետք է պատասխանեն, թե արդյոք նրան կողմ են սեփական տարածաշրջանների պետական ինքնուրույնությանը: Արդեն պատրաստ են քվեները հաշվելու համար նախատեսված խմբերը և որոշվել են ընտրական տեղամասերի վայրերը: Այժմ ընթանում է քվեաթերթիկների պատրաստման ընթացքը:
"Մենք գործելու ենք ժողովրդի կողմից, հնարավորինց թափանցիկ: Այդ ազնիվ հանրաքվե է լինելու, մենք չենք ձեռնարկի արժանապատիվ կամքի դրսևորումից զատ այլ քայլեր", - նշել է ընտրական հանձնաժողովի պետ Ալեքսանդր Մալիխինը: