Բավ է պառակտվել
16-09-2014 09:43

Ուկրաինան պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի 200 քաղաքացիների դեմ

Ուկրաինայի կառավարությունը պատրաստել է Ռուսաստանի Դաշնության 200 ֆիզիկական և իրավաբանական անձանցից կազմված ցուցակ: Նրանց վրա կտարածվեն անձնական պատժամիջոցներ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ինչպես հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, պատժամիջոցները կվերաբերեն առաջին հերթին մուտքի արգելքին: Խոսվում է նաև ակտիվների սառեցման, սեփականաշնորհումներին մասնակցելու արգելքի մասին: Նա չի հստակեցրել, թե ցուցակում կոնկրետ ովքեր են ընդգրկված: