30-07-2014 12:05

Ռուսաստանն իր ստորաբաժանումներն է կենտրոնացնում Ուկրաինայի սահմանին

Ռուսաստանն իր ստորաբաժանումներ է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին: Ամերիկյան ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբիի խոսքով՝ այնտեղ է գտնվում արդեն 10 հազարից ավելի մարդ:
Այժմ նրանք ավելի մոտ են տեղակայված Ուկրաինայի սահմանին, քան գարնանը, պնդում է պաշտոնյան:
Կենտրոնացված բանակային միավորումներն ընդգրկում են հետևակային, տանկային և հրետանային ստորաբաժանումները:
Նրանք նաև ունեն հակաօդային պաշտպանության համակարգեր:
Պենտագոնում նաև նշել են, որ Մոսկվան անջատողականներին ծանր սպառազինություն է մատակարարում: