Բավ է պառակտվել
03-04-2014 08:26

Ուկրաինայում հակաօրնական են համարվել ռուսական կոնֆետի, ձկնեղենի և պանրատեսակների վաճառքը

Ուկրաինայի սպառողների պետական տեսչությունը ստուգումներ է իրականացրել և ուկրաինական օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ վաճառքից հանել ռուսական հրուշակեղենը, ձկնեղենն ու պանրատեսակները:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ապրանքները վաճառվում են Ուկրաինայի սննդամթերքի անվտանգության և որակի մասին օրենքի խախտումներով:
Մասնավորապես՝ հարվածի տակ են ընկել հրուշակեղենի՝ «Կրասնի Օկտյաբր», «Ռոտ Ֆրոնտ» գործարանները, «Բաբաևսկի» կոնցեռնը և մի շարք այլ ընկերություններ: Ռուսաստանի արտադրանքի ստուգման աշխատանքներն իրականացվել են «Սվոբոդա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկի նախաձեռնությամբ: