20-03-2014 15:20

Ուկրաինան մտադիր է հետ կանչել Հայաստանում իր դեսպանին

Ուկրաինայի «Սվոբոդա» խորհրդարանական խմբակցությունը կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից կամ նրանց դիվանագետներին կանչել Ուկրաինայի ԱԳՆ՝ Ղրիմի հանրաքվեն ճանաչելու վերաբերյալ տեղեկատվության մասին բացատրություն տալու: Տեղեկացնենք նաև, որ Ղրիմի հանրաքվեն ճանաչվել է մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Սիրիան, Ղազախստանը, Արգենտինան։