Բավ է պառակտվել
27-05-2014 10:04

Ուկրաինան դուրս է գալսի ԱՊՀ կազմից

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը հայտարարել է, որ երկիրը սկսում է Անկախ Պետությունների Համագործակցությունից դուրս գալու գործընթացը , գրում է lenta.ru-ն: «Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդում որոշում է կայացվել ոչ միայն դադարեցնել ԱՊՀ-ում նախագահությունը, այլև սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը»,- հայտարարել է Պարուբիյը:
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի տարածքում կանցկացվեն ուկրաինական բանակի և երկրի անվտանգության դաշնակից երաշխավորների համատեղ զորավարժություններ:

Հիշեցնենք, որ Ուկրաինան որոշում էր կայացրել հրաժարվել ԱՊՀ-ում նախագահությունից մարտի 19-ին։ Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունում ասվում էր, որ ԱՊՀ-ն չի իրականացնում անդամ երկրների միջև կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման իր գործառույթները և վերածվել է «առանձին անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության շահերի իրականացման գործիքի»։