Բավ է պառակտվել
18-07-2014 12:54

Ուկրաինայում կործանված ինքանաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ

Հաագայում Հայաստանի դեսպանությանը Նիդեռլանդների իշխանությունների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն Մալազիական ավիաուղիների կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների մեջ Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մոտակա ժամերին կտրամադրվի զոհվածների անվանական ցանկը։

Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերության Boeing -777 օդանավը խփվել էր հինգշաբթի երեկոյան` Ուկրաինայի Դոնեցկի մարզում, Ռուսաստանի սահմանի մոտ:

Օդանավում եղել էր 283 ուղեւոր, այդ թվում` երեք նորածին եւ անձնակազմի 15 անդամ: Օդանավում եղել է Նիդեռլանդների 154 քաղաքացի, 27 ավստրալացի, 43 մալազիացի (ներառյալ` անձնակազմի 15 անդամ եւ երկու նորածին), 12 ինդոնեզացի (ներառյալ` 1 նորածին), 9 բրիտանացի, Գերմանիայի եւ Բելգիայի չորսական քաղաքացի, երեք ֆիլիպինցի եւ մեկ կանադացի:

Անձնակազմի 15 անդամներն էլ մալայզիացի են: Մնացած ուղեւորների ազգությունը առայժմ չի նշվում: