14-07-2014 13:17

Ավելի քան 30 հազար ուկրաինացի ապաստան կամ փախստականի կարգավիճակ է խնդրել ՌԴ-ից

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ստանալու համար դիմել է 30.495 ուկրաինացի: Այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Վինսենտ Քոշթելի հետ հանդիպումից հետո։ Վերջինիս խոսքով՝ 26.5 հազար մարդ դիմել է ժամանակավոր ապաստանի, իսկ մոտ 4000-ը՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Դաշնային Միգրացիոն ծառայության ղեկավարն ընդգծել է, որ դիմումների աճը մտահոգիչ է։