Բավ է պառակտվել
26-05-2014 10:46

Ուկրաինացիների 85 տոկոսը կողմ է Եվրաինտեգրմանը. Պորոշենկո

Ուկրաինայում նախագահական մրցապայքարի առաջատար Պյոտր Պորոշենկոն հայտարարում է, որ ուկրաինացիները պաշտպանել են երկրի միասնականությունն ու նրա եվրոպական ապագան:

«Ուկրաինացիների 85 տոկոսը պաշտպանել է Ուկրաինայի եվրոպական ընտրությունը: Այսօր Ուկրաինայի եվրոպական ուղղվածության, եվրոպական ձգտման իրականացումը շատ կարեւոր է, եւ իշխանության բոլոր ճյուղերրը պետք է իրենց գործունեության մեջ առաջնորդվեն դրանով»,- նշել է նա:

«Ուկրաինացիների ավելի քան 90 տոկոստը, որը մասնակցել է քվեարկությանը, վճռականորեն պաշտպանել է Ուկրաինաի միասնությունը, ոչ թե դաշնային, այլ միացյալ Ուկրաինա, որն այսօր ուկրաինացիների վստահության տոմսքը ստացավ»,- ընդգծել է Պորոշենկոն, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:

Նա հավելել է, որ նախագահի կարգավիճակում բանակցություններ կսկսի Ռուսաստանի հետ արտգործնախարարների մակարդակում: «Այսօր մեր փոխհարաբերությունները ՌԴ հետ ամենաբարդն են: Սկզբում ձեւաչափը կլինի արտգործնախարարների մակարդակում: Քանի որ մի շարք հարցեր են ՌԴ հետ քննարկման ենթակա, որոնք սկզբունքային են ուկրաինական պետության համար. Ուկրաինան երբեք չի ճանաչի հանրաքվեն ու Ղրիմի բռնագրավումը»,- նշել է Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ ելքի հարցումների նախնական տվյալներով՝ Պյոտր Պորոշենկոն նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ձայների 55.9 տոկոսով: