Բավ է պառակտվել
23-06-2014 09:48

Ուկրաինացի զինվորներին 1943թ-ի սաղավարտներ են բաժանել

Ուկրաինայի Ժիտոմիրի շրջանի 10-րդ գումարտակի զինվորները, որոնք պատրաստվում են երկրի արևելքում սպասվող ուժային գործողությանը, գաղտնիության պայմանով պատմել են, որ իրենց հնացած սպառազինություն են մատակարարել:
Զինվորները նշել են, որ իրենց բաժանել են 1943թ.-ի սաղավարտներ։ «Դրանք չեն կարող բեկորներից պաշտպանել մարդուն, և նվազագույնը, որ կարող է սպառնալ, կոնտուզիան է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նշվում է, որ շատ զինծառայողների պատրաստվում են մարտադաշտ ուղարկել առանց զրահաբաճկոնների, պաշտպանիչ միջոցների և զինտեխնիկայի։

Ուկրաինացի զինծառայողը պնդում է, որ «գումարտակը պատրաստ է հակաահաբեկչական գործողության դաշտ մեկնելու, սակայն Պաշտպանության նախարարությունը քիչ օգնություն է հատկացնում։ «Միակ բանը, որ ստացել ենք պահեստից և բավարար քանակությամբ, նոր ինքնաձիգներն են»,-ասել է նա։