Բավ է պառակտվել
30-06-2014 10:29

ՌԴ-ում ավելի քան 17 հազար ուկրաիանցի է ապաստանել

Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկի` Ռուսաստանի շրջաններում գտնվող ժամանակավոր ապաստարաններում է հաստատվել 17 հազար մարդ: «Այսօրվա դրությամբ ստեղծվել են ժամանակավոր բնակության 245 վայրեր, որտեղ գտնվում է 17 010 մարդ, այդ թվում՝ 7 239 երեխա։ Ստեղծվել են 7 շարժական ապաստարաններ՝ նախատեսված 3 500 մարդու համար»,- ասել է նա։ Ուկրաինայի հարավ-արևելքի շրջաններից ժամանող փախստականներն ապահովվել են ամեն ինչով։