Բավ է պառակտվել
16-09-2014 18:27

Ուկրաինայում զայրացած ամբոխը պատգամավորին նետել է աղբամանը (տեսանյութ)

Կիևում բարկացած ամբոխը պատգամավոր Վիտալի Ժուրավսկուն նետել է աղբամանը։ Մարդիկ թույլ չեն տվել նրան դուրս գալ աղբամանից և մեղադրել են նրա համար, որ «իր նմանների պատճառով զոհվում են իրենց եղբայրներն ու ընկերները», գրում է ДНИ.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել անմիջապես Գերագույն ռադայի շենքի մոտ:
Մինչ կատաղած ամբոխն աղբամանում է պահել և հայհոյել Ժուրավսկուն, վերջինս իրեն հանգիստ է պահել և ձեռքից բաց չի թողել պայուսակը։ Պատգամավորը հայտնի է որպես Զրպարտության մասին սկանդալային օրինագծի հեղինակ, որը բողոքի ալիք էր բարձրացրել լրագրողների շրջանում։