Բավ է պառակտվել
14-03-2014 09:34

Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ

Երեկ, Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ուկրաինան խնդրել է, որպեսզի ռուսական իշխանությունները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք վտանգի կենթարկեն Ուկրաինայի խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը։ Հայցի կոնկրետ բովանդակության ու դրա քննարկման հստակ ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում։

ՄԻԵԴ-ն իր հերթին կոչ է արել Կիևին և Մոսկվային չդիմել ռազմական գործողությունների կամ նմանատիպ այլ միջոցների, որոնք կարող են խախտել Քաղաքացիական բնակչության իրավունքների կոնվենցիան։ Բացի այդ, ՄԻԵԴ-ը պահանջել է, որպեսզի 2 երկրներն էլ մոտ ժամանակներում հաշվետվություն ներկայացնեն այն մասին, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկել կոնվենցիան չխախտելու համար։