11-06-2014 12:59

Ռուսաստան-Ուկրաինա սահմանը կփակվի.ՆԳՆ

Այժմ փնտրվում են Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանի փակման անհրաժեշտ միջոցներն ու մեթոդները, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, գրում է vlasti.net - ը։ «Տարբեր միջոցներ պետք է ուսումնասիրել, սակայն, իհարկե, սահմանը կփակենք։ Դրա համար այժմ որոշվում են անհրաժեշտ միջոցներն ու մեթոդները»,- նշել է ՆԳՆ ներկայացուցիչը։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք չի նախատեսվում Ռուսաստանի հետ սահմանն ականապատելու տարբերակը, Գերաշչենկոն նշել է. «Սեփական տարածքի ականապատումը վտանգավոր է Ուկրաինայի քաղաքացիների համա։ Դրանք բարդ հարցեր են։ Թեև ազգային անվտանգությունն ավելի կարևոր է, սակայն պետք է կշռադատել ամեն ինչ։ Կան պայքարի շատ մեթոդներ նաև առանց ականների»։