10-10-2016 17:16

Ուկրաինան մտածում է ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության շուրջ

Ուկրաինան դիտարկում է ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:

Նախկինում Ուկրաինայի իշխանությունները Համագործակցության գործկոմից ետ են կանչել իրենց ներկայացուցչին՝ Անատոլի Դրոնյային:

Կլիմկինը նշել է, որ դրա հետ մեկտեղ, Ուկրաինան չի ցանկանում դուրս գալ ԱՊՀ երկրների միջեւ կնքված դիպլոմների փոխադարձ ճանաչման, թոշակների վճարման եւ այլ համաձայնագրերից:

«Մենք լիահույս ենք, որ կկարողանանք այդ համաձայնագրերի մենեջմենթն առաձին իրականացնել»,- հայտարարել է ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե հազիվ թե Ուկրաինան ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գա, բայց դե ֆակտո այն դադարում է մասնակցել, քանի որ դադարեցնում է Համագործակցության բյուջեի ֆինանսավորումը: