Բավ է պառակտվել
07-06-2016 14:45

Ուկրաինան Ադրբեջանին 10 հատ Ան-178 նմուշի օդանավ կմատակարարի

Ուկրաինան ադրբեջանակյան ընկերության հետ պայմանագիր է ստորագրել 10 հատ Ան-178 նմուշի ռազմական օդանավ մատակարարելու մասին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

«Ան-178-ները կթռչեն Ադրբեջանի երկնքում: Ադրբեջանական ընկերության հետ պայմանագիր է ստորագրվել 10 հատ Ան-178 տեսակի օդանավ գնելու մասին»,- գրել է Գրոյսմանը Twitter-ում:

Այդ սերիայի օդանավերն արտադրում է ուկրաինական «Անտոնով» կոնցեռնը: