Բավ է պառակտվել
18-02-2015 13:13

Կիևը մերժել է Սահակաշվիլիին արտահանձնելու Թբիլիսիի խնդրանքը

Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը «Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու հարցով միջնորդագիր ներկայացնելու համար»։ Այս մասին ասված է երեքշաբթի հանրապետության Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում տարածած հայտարարության մեջ։ «Հաշվի առնելով, որ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանում մեղադրանք է ներկայացվել եւ նրա հանդեպ երկրի ներսում ներպետական հետախուզություն է հայտարարվել՝ Գլխավոր դատախազությունը դիմում է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը Ուկրաինայում Սահակաշվիլիին ձերբակալելու եւ նրան արտահանձնելու միջնորդությամբ»,- ասված է հայտարարության մեջ, մեջբերում է «Նովոստի Գրուզիա»-ն։ «Չնայած արտահանձնման ոլորտում երկու երկրների միջեւ գործող համաձայնագրին՝ ուկրաինական կողմը չի համագործակցի Վրաստանի հետ Միխայիլ Սահակաշվիլիի արտահանձնման հարցով եւ հրաժարվում է արտահանձնել նրան Վրաստանին»,- ասված է փաստաթղթում։