Բավ է պառակտվել
28-07-2014 12:07

Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակից ճանաչելու առաջարկ է արել ԱՄՆ-ն

ԱՄՆկոնգրեսմեն Ջիմ Հերլաքի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրի կոնգրեսը Ներկայացուցիչների պալատի ուսումնասիրությանն է ներկայացրել Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս Միացյալ Նահանգների հիմնական դաշնակից ճանաչելու օրինագիծը, հաղորդում է  Gazeta.ru-ն: «Մենք առաջարկում ենք Ուկրաինաին ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հիմնական դաշնակից ճանաչել վերջինիս անվտանգությունն ապահովելու համար՝ երաշխավորելով նրան այն ամենը, ինչ դաշինքի բոլոր անդամներն ունեն լռելյայն», պարզաբանել է կոնգրեսմենը: Օրինագիծը պարունակում է նաեւ մի շարք ասպեկտներ, որոնք թույլ կտան ն ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ «հանուն պետական ինքնիշխանության եւ ուկրաինական ժողովրդավարության»: