20-03-2014 10:07

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ կազմից

Газета.Ru-ի տվյալների համաձայն Ուկրաինայի ղեկավարությունը որոշում է կայացրել սկսել ԱՊՀ կազմից դուրս գալու գործընթացը:
Նշենք, որ Ուկրաինան չորեքշաբթի հրաժարվել է ԱՊՀ-ում նախագահությունից: Բացի այդ՝Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հայտնել է, որ իշխանությունների կողմից դիտարկվում է համագործակցության կազմից դուրս գալու մասին հարցը:
«Որոշում է կայացվել ո´չ միայն դադարեցնել նախագահությունը ԱՊՀ-ում, այլև՝ սկսել ԱՊՀ կազմից դուրս գալու գործընթացը», - երեկոյան հայտնել է Ուկրաինայի Ազգային Անվտանգության և պաշտպանության քարտուղար Անդրեյ Պարուբին: