Բավ է պառակտվել
16-06-2014 09:22

Ըստ Ռասմուսենի` Ուկրաինայում զորք տեղակայելու մտադրություն ՆԱՏՕ-ն չունի

Նախօրեին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ իրենց կառույցը Ուկրաինայում զորք տեղակայելու մտադրություն չունի: Ըստ նրա խոսքի` այժմ ՆԱՏՕ-ն միջոցառումների փաթեթ է պատրաստում, որը անդամ երկրների քննարկմանը կներկայացվի այս ամսվա վերջին: Այդ փաթեթով նախատեսվում է բարեփոխումներ կատարել, արդիականացնել Ուկրաինայի զինված ուժերը: Մյուս կողմից նա չի բացառել, որ անդամ երկրներից որևէ մեկը կարող է ցանկանալ անհատական կարգով զինավարժությունների մասնակցել Ուկրաինայի տարածքում: Փաթեթը, ըստ էության, կլինի գործընկերային հարաբերություն, որը Ուկրաինային թույլ կտա, օրինակ, մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Եվրոպայում անվտանգության միջոցառումների մասին խոսելով՝ Ռասմուսենը նշել է, որ մերձբալթյան երկրներում ամրապնդվել է հակաօդային պաշտպանությունը, Բալթիկ և Սև ծովերում տեղակայվել են ՆԱՏՕ-ի նավերը, զորավարժություններ են անցկացվել Բալթյան երկրներում և Լեհաստանում: