Բավ է պառակտվել
29-07-2015 10:54

Հարավային Կորեան հայտարարել է մահացու MERS վիրուսի դեմ տարած հաղթանակի մասին

Հարավային Կորեան պաշտոնապես հայտարարել է մերձավորարևելյան շնչառական սինդրոմի (MERS) դեմ արդյունավետ պայքարի մասին: Հանրապետության վարչապետ Խվան Գե Անը հայտարարել է, որ մահացու վիրուսի տարածման վտանգը չեզոքացված է և մարդիկ կարող են վերադառնալ սովորական կյանքի: Ինչպես նշում են աղբյուրները, հիվանդության տարածման սկզբում Կորեայի կառավարությունը թույլ տված սխալներից հետո փոխել է իր ռազմավարությունը, մեկուսացնելով բոլոր վարակավածներին, ինչը հնարավոր դարձրեց համաճարակին դեմ առնել: Հուլիսին սկզբին մահացու շնչառական վարակի զոհերի թիվը Հարավային Կորեայում հասավ 36-ի: Մահացածը տառապում էր թոքերի քաղցկեղով: Ավելի վաղ նշվում էր, որ MERS-ի զոհերի տառապում էին քրոնիկ հիվանդություններից կամ տարեց մարդիկ էին: Ընդհանուր առմամբ համաճարակի սկզբից MERS ախտորոշում է տրվել 186 հիվանդի: Նրանցից 125-ը հաջողությամբ բուժվել է և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Ներկա պահին կարանտինում է գտնվում հիվանդների հետ շփված մոտ 560 մարդ: MERS-ով վարակվելու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է Մայիսի 20-ին: Պարզվել էր, որ վիրուսով վարակվածը Կորեայի Հանրապետության քաղաքացի էր, որ վերադարձել էր Մերձավոր Արևելքի երկրներ կատարծ ուղևորությունից: Օդակաթիալյին եղանակով փոխանցվող հիվանդությունը արագորեն տարածվել էր հիվանդանոցի հիվանդների մեջ, որտեղ չէին հասցրել ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: Առաջին անգամ MERS-ը հայնտնաբերվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Հետագայումմ վիրուսը թափանցել է նաև Հորդանան, Կատար, ՄԱԷ, Թունիս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա` ընդհանուր առմամբ 23 երկիր, որտեղ պաշտոնապես հաստատվել է վարակման 1100 դեպք: Հիվանդության մահացու ելքով դեպքերը հասնում են 40%-ի: Հիվանդությունը սկսում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, ուղեկցվում է տենդով, հազով և թոքերի բորբոքմամբ, սակայն շատ արագ ստանում է ծանր ընթացք, ազդելով թոքերի վրա: