Բավ է պառակտվել
24-02-2014 09:59

Մեծ Բրիտանիան նախազգուշացնում է պաշտոնական Մոսկվային

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան նախազգուշացնում է Ռուսաստանի իշխանություններին, չփորձեն միջամտել Ուկրաինայի «բարդ» ճգնաժամին, տեղեկացնում է Reuters-ը: Նախարարի խոքով իր երկիրը ներդրում է ունենալու Ուկրաինայի տնտեսության «հուսահատ վիճակի» բարելավման միջազգային ծրագրին: Հեյգը հայտարարել է, թե իր կառավարությունը մշտական շփումների մեջ է ռուսաստանյան կառավարության հետ՝ համոզելու, որ Ուկրաինայի և Եվրամիության ավելի սերտ կապերը չպետք է անհանգստացնեն նրանց:
«Եթե կա ինչ-որ տնտեսական փաթեթ, կարևոր է, որ Ռուսաստանը ոչինչ չանի այդ միջոցները խաթարելու ուղղությամբ, և կարեւոր է, որ համագործակցի այդ միջոցների համար»,- ասել է Հեյգը:
Ի պատասխան այն մտավախության, թե Ռուսաստանը կարող է Արևելյան Ուկրաինայի ռուսախոս հատվածին պաշտպանելու համար այդ շրջաններ տանկեր մտցնել, Հեյգը պատասխանել է, որ «արտաքին ճնշման» պահով Ռուսաստանին զգուշացվել է: «Դա Ռուսաստանի շահերից չի բխի: Մենք պետք է պահպանենք Ռուսաստանի հետ կապը, ինչպես անում ենք, որ Ուկրաինայի ժողովուրդը կարողանա ընտրել իր ուղին: Բազմաթիվ վտանգներ ու անորոշություններ կան»:
«Առաջնահերթ խնդիր է Մոսկվային բացատրել, որ Ուկրաինայի ճակատագիրը դա «զրոյական գումարով խաղ» չէ, և ԵՄ-ի հետ սերտ կապերը այդքան էլ վատ բան չեն»,-նշել է արտգորժնախարարը: