Բավ է պառակտվել
30-03-2016 12:15

EgyptAir օդանավը գրաված եգիպտացուն 8 օրով ձերբակալել են

Կիպրոսի Լառնակա քաղաքի Դատարանը որոշել է ութ օրով ձերբակալել EgyptAir ինքնաթիռի առևանգող Եգիպտոսի 59-ամյա  քաղաքացի Սեյֆ ադ-Դին Մուստաֆային, ոստիկանության հետաքննությունը հեշտացնելու նպատակով:
EgyptAir ավիաընկերության Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող Airbus A320-232 օդանավն ուղևորներից մեկը գրավել էր մարտի 29-ի առավոտյան: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կիպրոսի Լարնակա օդանավակայանում: Ավելի ուշ ուղևորին ձերբակալել են: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Մուստաֆան մեղադրվում է ծովահենության, պայթուցիկ նյութի ապօրինի պահպանման, մարդկանց ապօրինի առևանգման` նրանց իրավունքների սահմանափակման նպատակով, անխոհեմ և անփույթ գործողությունների և հանցագործությունների մեջ որոնք խախտում են ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը: