Բավ է պառակտվել
29-03-2016 12:38

EgyptAir մարդատար ինքնաթիռի առևանգողը ամերիկյան պրոֆեսոր է

Եգիպտական ավիաընկերության օդանավն առևանգած Իբրահիմ Սամահը ԱՄՆ Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է: Այս մասին հայտնել են Եգիպտոսի ուժային կառույցներում աղբյուրները:

Սամահան բժիշկ-անասնաբուժի դիպլոմ ունի և ապրում է  Ալեքսանդրիայի նահանգում: Լառնակա օդանավակայանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում առևանգողը հանդիպում է խնդրել իր նախկին կնոջ հետ, ով ապրում է Կիպրոսում: Ոստիկանությունը գտել է կնոջը և այժմ բերում է օդանավակայան, որտեղ գտնվում է առևանգված ինքնաթիռը:

Ըստ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության ներկայացրած վերջին տվյալների, A320 օդանավում շարունակում են մնալ մի քանի օտարերկրացիներ և յոթ անձնակազմի անդամներ: Մյուս ուղևորները ազատ են արձակվել:

EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որն Ալեքսանդրիայից մեկնել Էր Կահիրե, առևանգվել Էր մարտի 29-ի առավոտյան: Երևանի ժամանակով ժամը 9:50-ին օդանավը վայրԷջք Էր կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում: Կիպրոսի ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ ինքնաթիռը գրավել Է եգիպտացի Սեյֆ ադ Դին Մուստաֆան: Որոշ տվյալներով առևանգողը միայնակ է գործում և նրա մոտ ռումբ կա: Ներկայումս Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանը փակ է, որտեղ գտնվում է առևանգված օդանավը: