29-03-2016 14:53

А320 օդանավն առևանգողը պահանջել է ազատել մի քանի եգիպտացի կին բանտարկյալների

Egypt air-ի օդանավն առեւանգած տղամարդու արարքը կարող է քաղաքական պատճառներ ունենալ. նա պահանջել է Եգիպտոսի բանտերից ազատել մի քանի կին բանտարկյալների:  «Առեւանգողը նախագահ Աս Սիսսիի կառավարության ընդդիմադիրներից է: Նա պահանջում է ազատել մի քանի կանանց, որոնց պահում են Եգիպտոսի բանտերում: Դա նամակում շարադրած նրա պահանջներից է»,- հայտնում են ԶԼՄ-ները: Նա նաեւ պահանջում է կապ հաստատել ԵՄ ներկայացուցիչների հետ: