Բավ է պառակտվել
30-06-2016 11:34

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է լռությամբ հարգել Ստամբուլի ահաբեկչության զոհերի հիշատակը

Եվրոպայի 2016 թվականի առաջնության քառորդ եզրափակչի խաղերից առաջ լռության րոպե չի լինի՝ ի հիշատակ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:

ՈւԵՖԱ-ում հայտարարել են, որ լռության րոպե հայտարարվում է այն դեպքում, երբ ողբերգությունը կապված է անմիջապես ֆուտբոլի հետ, կամ էլ առնչվում է մասնակից թիմերից մեկին կամ ընդունող երկրին:

Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հաբակեչության արդյունքում 41 մարդ է զոհվել: Ավելի քան 239 մարդ էլ տարբեր աստիճանների վնասվածքներ է ստացել: