Բավ է պառակտվել
03-04-2014 00:09

Գիտնականները վերծանել են դելֆինների լեզուն

Վաղուց արդեն ապացուցված փաստ է հանդիսանում այն հանգամանքը, որը դելֆինները ապրում են բարդ սոցիալական կյանքով և իրենց զգացմունքները արտահայտում են ձայնի և շարժման միջոցով: 1960 թվականից սկսած գիտնականները նույնիսկ փորձել են վերծանել այդ կաթնասունների լեզուն: Մեծ առաջընթաց էր այդ հարցում գրանցվել վերջերս՝ ամերիկյան Ջորջիա նահանգի Տեխնիկական համալսարանի մսանագետների կողմից: Գիտնականները օգտագործել են հիդրոֆոն անվանմամբ նոր սարքավորում: Այն իրենից ներկայացնում է ջրի տակ ձայների և ուլտրաձայների ընդունման սարք: Սարքավորումը, որը ստացել է CHAT (Cetacean Hearing and Telemetry) անվանումը, ընդունակ է ոչ միայն ընկալել և վերլուծել դելֆինների սուլոցները, այլ նաև նմանատիպ ձայներ վերարտադրել: Ավելի վաղ գիտնականները մշակել են մի քանի տեսակի արհեստական սուլոցներ՝ վերջիններս օգտագործելով CHAT-ի օգնությամբ նույն դելֆինների երամում, սակայն տարբեր իրավիճակներում: Մի օր այն պահին, երբ դելֆինները լողում էին ջրիմուռների կողքով, կենդանիներից մեկը արտաբերել է մի հնչյուն, որը ծրագիրը վերծանել է որպես «սարգաս»՝ այսինքն, Sargassum, ջրիմուռների տեսակ: Եվ թեև այս զուգադիպությունը առայժմ միայն մեկ անգամ է տեղի ունեցել, սակայն գիտնականները համոզված են, որ այս բացահայտությունը մեծ հեռանկարներ ունի: Հետագայում CHAT-ը թույլ կտա հարստացնել վերծանվող հնչյունների ցուցակը և նույնիսկ կենդանիների հետ տեղեկությունների փոխանակություն կատարել:
Դելֆինները բնության մեջ ունեն հնչյունների ամենազարգացած համակարգը. նրանց լեզվում գիտնականները գտել են 186 տեսակի տարբեր սուլոցներ: Ավելի վաղ հայտնաբերվել է, որ նրանք, մյուս կենդանիների համեմատ, օժտված են ամենաերկարատև սոցիալական հիշողությամբ. նրանք ընդունակ են հիշել հին ծանոթների ձայները քսան տարուց ավելին: