Բավ է պառակտվել
28-05-2015 08:52

Գիտնականներն սառույց կտանեն Անտարկտիկա

Գիտնականները ծրագրում են Անտարկտիկայում սառցի պահեստարան ստեղծել, որտեղ պահվող սառույցը կօգտագործվի սառցաբեկորների հալչելու դեպքում: Ընդ որում պահելու համար նախատեսված սառույցը բերվելու է աշխարհի այլ մասերից: Մասնավորապես, Արկտիկա կուղարկեն տարբեր լեռներից բերված սառույցի կտորներ: Գիտնականները կարծում են, որ չնայած գլոբալ տաքացմանը, Անտարկտիկան որևէ նյութի պահպանման իդեալական վայր է մնում: Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ անտարկտիկական սառույցների հալչելու գործընթացը վերջին տարիներին կտրուկ արագացել է: Հաշվարկել են, որ այստեղ տարեկան մինչև 56 միլիոն տոննա սառույց է հալվում: