Բավ է պառակտվել
03-12-2016 11:23

Անտարկտիդայում 14 մլն տարեկան բզեզ են գտել

Ժամանակակից Անտարկտիդայի տարածքում ընդամենը երեք տեսակի միջատ է բնակվում, սակայն անցյալում դրանց թիվն ավելի մեծ է եղել: Սառցադաշտերից մեկում ամերիկացի գիտնականներն ավելի քան 14 մլն տարեկան բզեզ են հայտնաբերել:

Հետազոտությունն անցկացրել են Հյուսիսային Դակոտայի համալսարանի և Սմիթսոնի ինստիտուտի մասնագետները: Միջատների քարացած թևերը հայտնավերվել են Անդրանտարկտիկ լեռնաշղթայի մոտ գտնվող Բըրդմոր սառցադաշտի (Beardmore Glacier) հատվածում:

Թևերը պատկանում են գնայուկների (Carabidae) ընտանիքի երկու առանձնյակների, բրածոների տեսակը գիտնականներին հայտնի չէ: Գտածոն ստացել է Antarctotrechus balli անվանումը: Բզեզներն այդ տարածքում բնակվել են 14-20 մլն տարի առաջ՝ Անտարկդիդային կլիման այն ժամանակ զգալիորեն տաք էր, և այն ամբողջովին ծածկված էր բուսականությամբ:

Այս գտածոների հայտնաբերումը մեծ ավանդ է ներնում Երկրի պատմության ուսումնասիրության գործում: Մեր օրերին Անտարկտիկայի կենդանական աշխարհը ներկայացված է միայն երեք տեսակի միջատներով՝ Glaciopsyllus antarcticus լվերով, անթև Belgica antarctica մոծակներով և Camponotus werthi մրջյուններով: Դրանցից ոչ մեկը թռչելու ընդունակություն չունի: Մասնագետների կարծիքով, Antarctotrechus balli-ն նույնպես պատկանում է չթռչող միջատների թվին: