Բավ է պառակտվել
11-07-2015 10:10

Կահիրեում իտալական հյուպատոսարանի մոտ խոշոր պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ)

Կահիրեում իտալական հյուպատոսարանի շենքի առջև այսօր վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, ռումբը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել հյուպատոսարանի պատերին մոտ:

Պայթյունի ուժգնության հետևանքով փլվել է շենքի ճակատային մասի հիմնական մասը: Ականատեսները, որոնք արդեն լուսանկարները տեղադրել են, նշել են, որ պայթյունը զգալի վնասներ է հասցրել շենքի մեջ: Պայթյունի հետևանքով հինգ մարդ է տուժել, որոնցից երկուսը ոստիկաններ են: Ականատեսները արդեն իսկ լուսանկարներ են տեղադրել Twitter սոցիալական ցանցում: